Բաժիններ՝

Լիբանանում ավիահարվածի պատճառով մեկ օրում զոհվել է 19 քաղաքացի

Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ գործողությունների կենտրոնը տեղեկացրել է մեկ օրում զոհվածների մասին իսրայելական ավիահարվածների հետեւանքով։ X-ում ներկայացված ամփոփագրում նշվել է, որ ավիահարվածների զոհ է դարձել 19 մարդ, 108 հոգի վիրավորվել է։

Սպանվածների եւ վիրավորների թիվն ամենամեծն է հարավային Սայդա եւ Տիր շրջաններում, որտեղ զոհվել է 7 եւ վիրավորվել 48 մարդ։ Նաբաթիայում սպանվել է 10 մարդ, 55 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ։

Բաալբեկ-Հերմել նահանգում ռմբակոծությունների հետեւանքով սպանվել է երկու, վիրավորվել հինգ մարդ։

Թարմացվել են իսրայելական հարվածների զոհերի մասին տվյալները 2023թ. հոկտեմբերից հետո։ Զոհերի թիվը հասել է 2 672-ի, վիրավորներինը՝ 12 468-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031