
Սպանություն՝ Երևանում, սեփական տանը հայտնաբերվել է կնոջ մարմին, կասկածյալը նրա որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնում հեթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ կասկածյալը սպանվածի որդին է և ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերում են կասկածյալին՝ 39-ամյա Դավիթ Ե.-ին:
Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին: