Բաժիններ՝

Թրամփը ֆաշիստ է. Հարրիս

ԱՄՆ փոխնախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսն ասել է, որ իր մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, ֆաշիստ է: Այս մասին գրում է apnews.com-ը:

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Քելլին The New York Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Թրամփը նախագահ եղած ժամանակ գովել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, ինչպես նաև իր հանդեպ հավատարմությունը երկրի Սահմանադրությունից վեր է դասել»:

Հարցին, թե արդյոք նա հավատում է, որ Թրամփը ֆաշիստ է, Հարրիսը երկու անգամ պատասխանել է. «Այո, հավատում եմ»:

Նա հավելել է, որ Թրամփը կրկին ընտրվելու դեպքում կլինի «բռնապետներով հիացող ֆաշիստ նախագահ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031