
Վրաերթի ենթարկված 87-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Լոռու մարզի Բազում գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Արսեն Դ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: