Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու  կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել,  որ Կապս գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։Ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տղամարդը ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Տղամարդը տան  բակից ոստիկաններին է ներկայացրել նաև  պոլիէթիլենային տոպրակ՝68 գրամից ավելի քաշով  կանաչավուն կիսաչոր զանգվածով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս