Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան

Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ: Այս մասին իր էջում գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Բնորոշն այն է, որ հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին առանձնակի չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է, և նախաձեռնությունը միայն այդ երկրի իշխանությանն է պետք՝ իրենց ոճրագործությունները նաև կրոնական առաջնորդների ու գիտնականների միջոցով իբր սրբագրելու համար, այլ կերպ ասած՝ իրենք կամա, թե ակամա ընկալվում են սոսկ որպես քաղաքական գործիք:

Հ.Գ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը ևս սպասելի էր …»։

Տեսանյութեր

Լրահոս