Բաժիններ՝

Երևանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10 ամսական երեխան մահացել է

Հոկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «հետարյունազեղային հիդրոցեֆալիա, վիճակ տարած հերոինֆեկցիայից և արտաքին դրենավորումից գլոբալ զարգացման հապավում, սուր գաստրոէմպերիդ ցնցումային համախտանիշ ասպիրացիա հարցականով» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մի երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական Հ․ Ո․-ն է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս