
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս մարզում իսրայելական հարվածների հետևանքով 1 զինվորական զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 24-ի) առավոտյան ժամը 03:40-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանի և հյուսիսային Լիբանանի ուղղությունից՝ թիրախավորելով Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասի երկու օբյեկտ և Հոմսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներից մեկը», – ռազմական գերատեսչությունից հայտնել են SANA-ին:
Աղբյուրը հավելել է, որ բացի 1 զինվորականի զոհվելուց և 7զինվորականի վիրավորվելուց, հարձակման հետևանքով նաև պատճառվել է նյութական վնաս։