Սահմանագծման արդյունքում Հայաստանը տարածք չի ստացել. քարտեզներից այլ հարց չտաք. Մհեր Գրիգորյան

Եթե ոչ Ալմաթայի հռչակագիրը, ապա, ըստ ձեզ, ո՞րը իրավական հիմք պետք է դառնա մեր աշխատանքի համար․ դիմելով լրագրողներին՝ հետաքրքրվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե չգիտեք, ուրեմն պետք է վստահեք մեզ: Ձեր գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում: Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ վերցրել ենք․ վերականգնվել է սահմանը»:

Գրիգորյանը, սակայն, չցանկացավ խոսել Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին, որտեղ ադրբեջանցիներն ապօրինաբար առաջ են եկել. «Եկեք թեմայից չշեղվենք, դա սրան չի վերաբերում: Ես կաշկանդված եմ շատ բովանդակային պատասխաներ ձեզ տալու, քանի որ կա աշխատակարգ, որով հստակ սահմանվում է, որ հրապարակային հարցերի շուրջ ենք միայն խոսում»:

Տեսանյութեր

Լրահոս