
Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄԷ նախագահին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակից Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանին։
Շեյխ Մուհամեդը Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի մեկնարկից մեկ օր առաջ։ Պուտինը և ԱՄԷ նախագահը Նովո Օգարյովոյում ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ քննարկել են, մասնավորապես, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և ուկրաինական հակամարտությունը։
Իսկ հոկտեմբերի 21-ին Կրեմլում պաշտոնական բանակցությունների սկզբում ԱՄԷ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում։
Երկու ղեկավարների պաշտոնական բանակցությունները, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, նվիրված կլինեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրադրությանը: