
Հարավային Կորեայի բանակը զորավարժություններ է անցկացնում Կատարում

Կորեայի Հանրապետության և Կատարի զինված ուժերը Կատարում անցկացնում են համատեղ զինավարժություններ՝ մարտական հրաձգություններով։ Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ դեսանտային նավով Կատար են ժամանել հարավկորեացի 100 զինծառայողներ, չորս K2 տանկ և չորս K9A1 Thunder ինքնագնաց հրետանային կայանք։ Սրանք Կորեայի Հանրապետության ցամաքային զորքերի առաջին զորավարժություններն են արտասահմանում՝ տանկերի և ինքնագնաց հրետանային կայանքների օգտագործմամբ։
Կատարի կողմից մասնակցել են Leopard 2A7 տանկեր և Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային կայանքներ։
Ավելի վաղ Սեուլում հայտարարել էին, որ Կատարում վարժանքների ժամանակ հարավկորեական տեխնիկայի հնարավորությունների ցուցադրումը կնպաստի հարավկորեական զենքի տարածմանն արտերկրի շուկաներում։
ՏԱՍՍ-ն իր հերթին հիշեցնում է, որ սեպտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ հարավկորեական LIG Nex1 ընկերությունը գործարք է կնքել Իրաքի պաշտպանության նախարարության հետ՝ 2,78 միլիարդ դոլար արժողությամբ «Չհոգուն-2» զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ: 2022 թվականին ԱՄԷ-ն «Չհոնգուն-2» 12 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերել 3,37 միլիարդ դոլարով: Իսկ 2024 թ. փետրվարին Սաուդյան Արաբիան 10 համալիր է ձեռք բերել 3,2 միլիարդ դոլարով: Եգիպտոսին մատակարարվել են K9 ինքնագնաց կայանքներ: