
Էլինա Ավանեսյանը նորից առաջադիմել է WTA դասակարգման աղյուսակում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում:
Դասակարգման նոր աղյուսակում Էլինա Ավանեսյանը նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է երեք հորիզոնականով` նա այժմ 45-րդն է աշխարհում:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: