ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համագործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում հայ համայնքի գործունեությունը, ինչպես նաև Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031