
Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի երամակին

Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի երամակին։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան Բատիկալոա-Կոլոմբո գծում:
Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանիներ վիրավորվել են։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել են։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, վթարի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։
Չնայած այն հանգամանքին, որ փղերը սորբ են համարվում Շրի Լանկայում և պաշտպանվում են օրենքով, սակայն երկրում տարեկան սպանվում է մոտ 200 առանձնյակ, հիմնականում գնացքների հետ բախումների և գյուղացիների կողմից սպանությունների հետևանքով, որոնք պաշտպանում են իրենց հողերը կենդանիների հարձակումներից: Ամեն տարի Շրի Լանկայի մոտ 50 բնակիչ է զոհվում տների վրա փղերի հարձակումներից, որոնք կառուցված են կենդանիների բնակության վայրերի մերձակայքում:
Իշխանությունների տվյալներով՝ Շրի Լանկայում փղերի թիվը կազմում է մոտ 7000: