Մասկը հրաժարվել է մասնակցել Օսլոյում գործարար ընթրիքին, քանի որ այն թանկ է եղել
Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հրաժարվել է մասնակցել Օսլոյում կայանալիք գործնական ընթրիքին, քանի որ իր մասնակցությունը համարել է «բարդ և թանկ»։ Այս մասին հայտնում է նորվեգական E24 պարբերականը։
Մասկին միջոցառմանը հրավիրել է Norges Bank Investment Management նորվեգական նավթային հիմնադրամի ղեկավար Նիկոլայ Տանգենը։
«Նա (Իլոն Մասկը:- խմբ.) ասաց, որ իր համար դժվար ու թանկ կլինի մասնակցելը»,- հրատարակությունը մեջբերում է նավթային հիմնադրամի հաղորդակցությունների բաժնի տնօրեն Մարթա Սկաարին։
Հրատարակությունը հաղորդում է, որ սկզբում Մասկը վճռական էր տրամադրված գնալ ընթրիքի, սակայն հետո երկու գործարարների միջև հարաբերությունները վատթարացել են։
Օսլոյում 2025 թ. ապրիլի 28-ին կայանալիք ընթրիքին հրավիրված են նաև Ferrari, Novo Nordisk, Nestle, DoorDash, Adidas և այլ ընկերությունների գործադիր տնօրենները։
Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունը կազմում է 242 միլիարդ դոլար։