Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանի բարգավաճման համար. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ իրենք հավատում են, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ 

«Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։ Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան գնահատում է «3+3» հարթակը և ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն՝ լուծելու իրենց խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս