Հայտնաբերվել են կանեփի բույսեր ու մարիխուանա
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ:
Հոկտեմբերի 8-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների հետ համատեղ այցի ժամանակ, 28-ամյա տանտերը իրավապահներին ներս է հրավիրել և բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ հողամասում ունի կանեփի բույսեր, իսկ տանը` մարիխուանա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը հիշյալ տանը կատարվել է զննություն: Հողամասում հայտնաբերվել է կանեփի երկու թուփ, որոնց մոտ դրած փաթեթում կար 23 գրամ դեղնականաչավուն չոր զանգված: Տանիքում հայտնաբերվել են ընդհանուր 190 գրամ նույն զանգվածով տարաներ, ինչպես նաև կանեփանման չոր թփեր:
Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է, թմրանյութն էլ պատրաստել ու պահել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: