Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին
Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կառավարությունը 2007֊թ մարտի 7-ի N384 որոշումով սահմանել է, որ բնակարանի կարիք ունեցող, երկար տարիներ ծառայած զինծառայողին պետությունը պարտավորվում է անհատույց բնակարան կամ հողատարածք տրամադրել։
Երկար տարիներ ծառայած, բնակարանի կարիք ունեցող սպաները հայտնում են, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բնակարաններ հիմնականում ստացել են պաշտոնյանները և կաշառք տվողները։ Նրանց խոսքով՝ 2018թ֊ի իշխանափոխությունից հետո սայլը կարծես թե տեղից շարժվել է, բայց շուկայական գները ահավոր ցածր են հաշվել , պատճառաբանելով, որ տվյալները նոտարական գրասենյակի արխիվից են հանել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ մայիսի 10 N 540 հրամանով որոշել է , որ մարզերում բնակարանի սպասողներին պետությունը բնակարանի գնի 100% -ն է տրամադրում, իսկ Երևանում՝ 50%։-ը Երևանում 3 սենյականոց բնակարան գնելու համար պետությունը երկար տարիներ ծառայած զինծառայողին տրամադրում է մոտ 19 միլիոն դրամ, ինչը բնակարանի գինը կեսն է լ չի կազմում։
20 և ավել տարիներ ծառայած սպաներն ասում են, որ 2020թ․ պատերազմից հետո ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություներ քչերն են գնում ուսանելու, նրանց խրախուսելու համար նորելուկ սպաներին 3 սենյականոց են տրամադրում Երևանում, որը նրանք կարող են վարձով տալ, իսկ 20 տարի հետո սեփականաշնորհել, իսկ հին զինծառայողների ավանդն անտեսում են։
Շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին և վիճարկել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշված հրամանի անօրինականությունը»։