#ՀԻՄԱ. ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, ընթանում է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի գործով դատախազության բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որին «բռնության կոչ» հնչեցնելու մեղադրանք էին առաջադրել, ավելի վաղ արդարացվել էր։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:

«01.04.2023թ. «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետևել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին, մասնավորապես նշելով, որ «Կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»: Մասնավորապես, հաղորդման ընթացքում Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները’ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել»,- մասնավորապես ասել է Նարեկ Սամսոնյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ 2023թ. մարտի 31-ին Խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի միջև:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որում ասված էր. «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալիորեն օպերատիվ կերպով գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս