Կարեն Խաչանովը պարտություն է կրել Շանհայի մրցաշարում
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել Շանհայի ATP մրցաշարի երկրորդ շրջանում:
Մաստերս շարքի Շանհայի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Մարկոս Գիրոնի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջել է երկու սեթում` 6:4, 6:3 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 27-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից: