Բաժիններ՝

«Tsaghkadzor Open»-ի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողը Հնդկաստանի ներկայացուցիչն է

Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարի այս տարվա հաղթողը հնդիկ Վենկատարաման Կարտիկն է:

«Tsaghkadzor Open» ավանդական դարձած շախմատային մրցաշարի հաղթողը` Վենկատարաման Կարտիկը, 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը հավասար 6,5 միավորով կիսեցին ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Իգոր Լիսին և Հայաստանից Էրիկ Հակոբյանը:

Մրցաշարին մասնակցում է 207 շախմատիստ 10 երկրից, այդ թվում՝ 10 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ և 13 ՖԻԴԵ վարպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս