Բաժիններ՝

Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը «Oskemen open»-ում կիսում են 3-11-րդ հորիզոնականը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները ղազախական «Oskemen open»-ում:

6 տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը 6 հնարավորից հավաքելով 4,5 միավոր, կիսում են 3-11-րդ հորիզոնականը:

Առաջատարը 6 միավորով Վիտալի Բերնադսկին է:

«Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում է 121 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 10 տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս