
Լևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և Իբրահիմովիչին

Միայն երկուսն են ավելի շատ գոլ խփել բարձրագույն լիգաներում, քան Ռոբերտ Լևանդովսկին իր 30-ամյակից հետո:
Լա Լիգայի 9-րդ տուրում «Ալավեսի» դեմ հեթ-տրիկից հետո «Բարսելոնայի» խաղացող հարձակվողը 30 տարեկանից հետո թոփ-5 առաջնություններում ունի 184 գոլ։ Մինչեւ 2022 թվականը լեհը Բունդեսլիգայում հանդես է եկել «Բավարիայի» կազմում։
Այս տարիքային կատեգորիայի լավագույն ռմբարկուների հնգյակում Լևանդովսկին երրորդն է: Ցուցակում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (207), Զլատան Իբրահիմովիչը (191), Անտոնիո Դի Նատալեն (162) և Լիոնել Մեսսին (147):