
Անչելոտին` Վալվերդեի և Վինիսիուսի վնասվածքների մասին

Կարլո Անչելոտին խոսել է Դանիել Կարվախալի ստացած վնասվածքի մասին.
«Կարծես ծնկի բավականին լուրջ վնասվածք է, և բոլորը հանդերձարանում վրդովված են և անհանգստացած: Հաճախ դա տեղի է ունենում զբաղվածության պատճառով, իսկ այս անգամ դա տեղի ունեցավ մեզ համար շատ կարևոր խաղացողի հետ:
Նա առանցքային խաղացող է, դա նրա փորձն ու լրջությունն է: Ես խոսեցի նրա հետ, նա նեղված է, բայց շատ բան հնարավոր չէ անել:
Տեսնենք, թե բժիշկներն ինչ կասեն, և կմտածենք վերականգնման մասին։ Բժիշկն ասաց, որ նրան պետք է հետազոտություն, սակայն նրա ծունկը վնասված է։
Վինիսիուս Ժունիորը ողնաշարի խնդիր ունի, նա հետազոտության կարիք ունի»,- «Վիլյառեալի» հետ խաղից հետո ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։