Բաժիններ՝

Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև թվականի նոյեմբերի 12-ը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Տեղեկացնենք, որ, ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Սակայն արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031