Բաժիններ՝

Որքա՞ն ժամանակ բաց կթողնի Դանի Կարվախալը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան, թիմի ավագ Դանիել Կարվախալը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է, որ մի քանի ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

«Ծնկի խաչաձեւ կապանների լուրջ վնասվածքը հաստատվեց։ Ստիպված կլինեմ վիրահատվել եւ բաց թողնել մի քանի ամիս։ Արդեն անհամբեր սպասում եմ վերականգնողական փուլի սկզբին եւ ավելի ուժեղ վերադառնալուս։ Բոլորին շնորհակալ եմ հաղորդագրությունների համար։ Զգում եմ ձեր սերը»,- գրել է Կարվախալը։

Դանի Կարվախալը ծնկի վնասվածք ստացել էր «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում։ Նրան պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։ «Ռեալը» հաղթել էր 2:0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031