Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարն աջակցություն է հայտնել «Հեզբոլլահ»-ի դեմ Իսրայելի գործողություններին

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման «գրոհների ենթակառուցվածքները» ոչնչացնելու անհրաժեշտության հարցում: Այդ մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Նրանք համաձայնության են եկել սահմանի երկայնքով գրոհների ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության հարցում` երաշխավորելու, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը չկարողանա հարձակումներ իրականացնել Իսրայելի հյուսիսային համայնքների վրա, ինչպես դա եղավ հոկտեմբերի 7-ին (խմբ.՝ Գազայի հատվածում)», – ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Օսթինը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը «Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի կողմից աջակցվող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»։

Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ դիվանագիտական ​​լուծում է պահանջվում իրենց տներ քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձն ապահովելու համար՝ սահմանի երկու կողմում։Զրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ամերիկյան անձնակազմին, գործընկերներին և դաշնակիցներին «Իրանի և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքների դեպքում»։

Երկու նախարարները «քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները», եթե Թեհրանը որոշի ուղղակի ռազմական հարձակում իրականացնել Իսրայելի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031