Լամին Յամալի նոր ընկերուհին Ալիսա Պետրոսյանն է
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 17-ամյա աստղ Լամին Յամալը ճարպիկ է ոչ միայն կարիերայում, այլև անձնական կյանքում։ Եվրոյի եզրափակիչից հետո շատերն ուրախացան մրցաշարում նրա հաղթանակով ու նրա կողքին աղջկա հայտնվելով։ Ընդամենը մի քանի օրում ֆուտբոլիստին հաջողվել է բաժանվել նրանից ու նոր ընկերուհի ձեռք բերել։
Իսպանացի տիկտոկեր Ալեքս Պադիլլան Եվրոպայի առաջնության եզրափակչում ոգևորում էր մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Յամալին։ Ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ նրանք սոցցանցերում իրար չեն հետևում։ Դժվար չէր կռահել, որ զույգը բաժանվել է։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Ալեքսը նստում է մեկ այլ տղայի գիրկը:
Լամինը այդ պահին մարզվում էր Իսպանիայի հավաքականի իր թիմակիցների հետ։ Ըստ ամենայնի, նա տեսել է տեսանյութն ու որոշել է բաժանվել Ալեքսից։ Մեկնաբանություններում աղջկան սկսել են ակտիվորեն մեղադրել դավաճանության մեջ։
Ինչպես երևում է, Լամինը երկար չի վշտացել և արդեն հասցրել է նրան փոխարինող գտնել։ Հոնդուրասի Diaz պորտալի տվյալներով՝ երիտասարդ իսպանացու նոր ուղեկիցը ռուսական արմատներով մոդել Ալիսան է։ Նա ներկայումս ապրում է Բարսելոնայում։ Աղջկա մասին քիչ բան է հայտնի:
Ալիսա Պետրոսյանի հիմնական գործունեությունը մոդելավորումն է։ Նա մասնակցում է շոուների, գովազդում է հագուստի և կոսմետիկայի տարբեր ապրանքանիշեր, ինչպես նաև հանդես է գալիս ամսագրերում։ Ինչպես ցանկացած ժամանակակից աղջիկ, նա ունի սոցիալական ցանցեր, որտեղ պարբերաբար կիսվում է իր կյանքով։