Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի խորհրդականը հանդիպել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանին։ Քննարկվել է կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը», – նշված է գրառման մեջ։ 

Հաղորդվում է նաև, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գնդապետ Էդգար Հունանյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031