Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ հաշվի առնելով նրա ուղեգծի փոփոխությունը

Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Թբիլիսին առաջիկա ամիսներին կփոխի ուղեգիծը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

«Դուք հարցրիք պատժամիջոցների մասին: Մենք ակտիվորեն դիտարկում ենք այս ոլորտում մեր ունեցած հնարավորությունները: Ես ոչինչ չեմ հայտարարի, բայց մենք դա դիտարկում ենք: Խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր օգուտ են քաղում կոռուպցիայից, այլև նրանց, ովքեր մասնակից են մարդու իրավունքների խախտմանը՝ համաձայն Մագնիտսկու մարդու իրավունքների գլոբալ ակտի», – ասել է նա։

Դրա հետ մեկտեղ, Օ’Բրայենի խոսքով, «Վրաստանի իշխող կուսակցությանը պետք է հասկանալի լինի, որ հետդարձի ճանապարհ կա»։ 

«Մեկ տարի առաջ մենք տեսանք, որ ոչ ճիշտ ուղի է ընտրվել, իսկ հետո իշխող կուսակցությունը փոխեց իր ուղեգիծը և հասավ վիթխարի հաջողությունների։ Հուսով եմ, որ դա կարող է կրկին տեղի ունենալ հետագա ամիսներին»։Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների, ինչպես նաև ԵՄ-ի հետ խախտվեցին 2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով: Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության, խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ նաև անորոշ ժամկետով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս