Բաժիններ՝

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։ 

Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։ Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է սգո օր։

Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել նահանգի հյուսիսարևելյան Վայանադի շրջանում: Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031