Բաժիններ՝

Առաջին ծալովի iPhone-ը կարող է թողարկվել 2026 թվականին

Apple-ն ակտիվորեն աշխատում է առաջին ծալվող iPhone-ի վրա և արդեն բանակցություններ է վարում ասիական մատակարարների հետ սմարթֆոնի համար բաղադրիչներ արտադրելու համար, հաղորդում է The Information-ը։ Աղբյուրների համաձայն՝ սարքը կարող է թողարկվել արդեն 2026 թվականին։

Ըստ լուրերի՝ Apple-ի նոր սմարթֆոնը կծալվի ուղղահայաց, ինչպես Samsung Galaxy Z Flip-ը։ Սարքի չափերը կլինեն «մոտավորապես նույնը, ինչ գոյություն ունեցող iPhone-ները»:

Դեռևս փետրվարին The Information-ը հայտնել էր, որ ծալովի iPhone-ի մշակումը գտնվում է վաղ փուլերում: Հիմա, ըստ ամենայնի, Apple-ը որոշել է դիզայնը։ Սարքը ստացել է V68 ծածկանունը, ինչը ցույց է տալիս, որ «գաղափարը դուրս է եկել կոնցեպտուալ փուլից», և ընկերությունն այժմ լիովին զարգացնում է սմարթֆոնը մատակարարների հետ համագործակցությամբ:

Աղբյուրների համաձայն՝ Apple-ը դեռ փորձում է ազատվել այն ծալքից, որն առաջանում է սմարթֆոնը բացելիս։ Բացի այդ, ընկերությունը ցանկանում է սարքն ավելի բարակ դարձնել։

Վերջերս հայտնի դարձավ նաև, որ iPhone 17-ը կարող է ունենալ պրեմիում Slim տարբերակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031