
Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։