Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանից առաջինը մրցեց լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի «La Defense» արենայում կայացած որակավորման փուլի 100 մետր բատերֆլայ ոճում Մանուչարյանն իր լողահերթում երրորդն էր` 1:01.24 արդյունքով:
Որակավորման փուլում Մանուչարյանը միայն 26-րդն էր:
Կիսաեզրափակիչ դուրս եկան առաջին 16 մարզիկները: Հայաստանի հավաքականից լողի մրցաշարին հուլիսի 30-ին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա ուժերը կչափի100 մետր ազատ ոճում:
Հուլիսի 27-ին պայքարի մեջ կմտնեն նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Վարվառա Հայրապետյան