Բաժիններ՝

Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ և Հարավային Կորեայի միջուկային ծրագրերով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով արտգործնախարար Լավրովի խոսքերը։

«Մեկ այլ մտահոգիչ տարր այն է, որ Միացյալ Նահանգները վերջերս Կորեայի Հանրապետության հետ ստորագրել է միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիր», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։

Նախարարը հավելել է, որ առայժմ Մոսկվան նույնիսկ չի կարողանում պարզաբանում ստանալ, թե դա ինչ է նշանակում։

«Սակայն չենք կասկածում, որ դա լրացուցիչ ահազանգ է առաջացնում», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031