ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։