Բաժիններ՝

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Հայաստանն ունի 4 մասնակից:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Երևանի ժամանակով 13:00-ից սկսած պայքարի մեջ են մտնում ազատ ոճի 100 մետր մրցատարածության մասնակից կին լողորդները, այդ թվում և Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի ժամով 14:30-ին որակավորման փուլի մրցաշարին կմասնակցի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Եվ արդեն 17:30-ից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն մարմնամարզիկները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգԷլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), ՎահագնԴավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), ՄալխասԱմոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), ԱրսենՀարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ ԱնդրանիկԿարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և ՎարսենիկՄանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031