Արարատ Միրզոյանը կրկին արձակուրդ է գնում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին արձակուրդ է գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

«Արարատ Միրզոյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ»,– ասված է փաստաթղթում։

Արձակուրդում գտնվելու ընթացքում Միրզոյանին կփոխարինի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը հուլիսի 22-ից արձակուրդում է (մինչև հուլիսի 26-ը ներառյալ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031