Գեղարքունիքի մարզպետը տեղյակ չէ, թե երբ մարզում կմեկնարկի սահմանագծման գործընթացը

Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու Գեղարքունիքի մարզում։

«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվի, իրենք (Ադրբեջանը-խմբ․) 2021-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, այդ տարածքներից դուրս պետք է գան։ Դա եղել իմ մեկնաբանությունը։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները, իսկ այդ դեպքում նրանք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031