Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի տեղափոխումը Երևան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031