Կարգավորումները փոփոխվում են, կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման մասին

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։

«Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,-ասաց նախարարը։

Նա ասաց, թե չի կարծում, որ դրա համար հատուկ հիմնավորում պետք է ներկայացնի։

«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031