Մաղթում եմ, որ օր առաջ ազատվես երկիրն ավիրողների քաղաքական գերությունից, դեն նետես քաղբանտարկյալի կապանքները. Արտակ Զաքարյանը` Արմեն Աշոտյանին
Արտակ Զաքարյանը գրում է. «Արմեն ջան, ոչ հեռու անցյալում մեր երազած և քայլ առ քայլ զարգացող երկիրը քանդեցին, հանձնեցին, լափեցին, լակեցին ու նսեմացրեցին… Ինչպես Պարույր Սևակը կասեր՝
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում:
Վերականգնելու, պահպանելու, կայացնելու, նաև զրոյից ոտքի հանելու շատ բան կա, անչափ շատ բան: Քեզ և բոլոր հայրենատեր նվիրյալներին համբերություն, ուժ, կորով, անկոտրուն կամք և պայքարելու ոգի եմ մաղթում:
Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը, եղբայր: Մաղթում եմ, որ օր առաջ ազատվես երկիրն ավիրողների քաղաքական գերությունից, դեն նետես քաղբանտարկյալի կապանքները և կրկին լծվես պետությանը ծառայելու սրբազան գործին»: