
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ

Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները;
Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար», – ասվում է ԱԳն տարածած հաղորդագրությունում։