Գյումրիում ձին կծել է 7-ամյա աղջկա թևը. նրան տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում, ձին կծել է 7-ամյա աղջկա թևը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վարդանանց հրապարակում պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են լացող երեխային և պարզել, որ ձին կծել է աղջկա աջ թևը: Նրանք պարեկային ծառայության ավտոմեքենայով աղջկան տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը: