 
                        Դիմիտրով գյուղում ավտոտեխսպասարկման կետում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com
 
                                    Այսօր՝ հուլիսի 10-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով բնակավայրի Երևանյան խճուղու թիվ 49 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Տիգրան Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել ու մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի և ջերմահարվել է տեխսպասարկման կետի կախովի առաստաղի մոտ 25 քմ հատված:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        