#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ընթանում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում հետազոտվում են ապացույցները:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Մինչև օրս գործը քննվում է:
Թորգոմ Ասատրյանն իր մեղսակցությունն իրեն վերագրվող արարքին չի ընդունում: Վերջինս նշում է, որ դեպքի օրը եղել է այդ վայրում, սակայն Արարատ Միրզոյանին ծեծելու գործողությանն առնչություն չի ունեցել:
Նշենք նաև, որ որևէ մեկը Թորգոմ Ասատրյանի դեմ ցուցմունք չի տվել:
Մանրամասները՝ տեսանյութում: