Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չորս համատեղ նախագծեր կգործարկի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ

ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում չորս համատեղ նախագծեր կգործարկի Ավստրալիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նոր Զելանդիայի հետ։ Այս մասին հաղորդում է Nikkei Asia պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ռազմարդյունաբերական համաժողովի ժամանակ նա նշել է, որ նախագծերը կկենտրոնանան Ուկրաինայի, արհեստական ​​բանականության, ապատեղեկատվությանը հակազդման և կիբեռանվտանգության վրա։

«Յուրաքանչյուր նախաձեռնություն տարբեր է, բայց հիմնական նպատակը նույնն է՝ օգտագործել բարձրարդյունավետ ժողովրդավարությունների եզակի ուժեղ կողմերը գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում» – ասել է Սալիվանը՝ հավելելով, որ Եվրոպայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են մեկը մյուսի վրա։

Nikkei Asia պարբերականը նշում է, որ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն է համախոհ ժողովրդավարությունների կարողությունների միավորումը՝ դիմակայելու «այն մարտահրավերներին, որ ստեղծում են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան»:

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031