Հայաստանն ու Ավստրիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031