Բաժիններ՝

Լեյբորիստներն Ուկրաինային թույլ կտան բրիտանական զենքն օգտագործել ՌԴ-ի թիրախներին հարվածելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաստատել է, որ լեյբորիստների ​​կառավարությունը կշարունակի պահպանողականների նախկին կաբինետի գիծը և Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարվող զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքի թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Սթարմերը նշել է, որ Ուկրաինան պետք է որոշի՝ ինչպես օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow հրթիռները։

Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ բրիտանական զինամթերքը պետք է «օգտագործվի միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»՝ հավելելով, որ Storm Shadow հրթիռները պետք է օգտագործվեն «պաշտպանական նպատակներով»:

«Բայց Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչպես դրանք օգտագործել այդ պաշտպանական նպատակների համար», – հավելել է Բրիտանիայի վարչապետը։

Storm Shadow կառավարվող թևավոր հրթիռներն ունեն ավելի քան 250 կմ հեռահարություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս