Եվրո-2024. Իսպանիան եզրափակիչում է
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Ֆրանսիան:
Մյունխենում կայացած խաղի մեկնարկում երկու հավաքականները շատ ակտիվ էին գործում: Ֆրանսիային հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոլո Մուանիին: Իսպանիան հաշվի հավասարությունը վերականգնեց 21-րդ րոպեին: Հեռահար հարվածով գոլը խփեց Յամալը: Վերջինս դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 տարեկանում: Եվ 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կունդեն: Թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի առավելությամբ`2:1: Երկրորդ կեսում Ֆրանսիան հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, սակայն Իսպանիան հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն արագ հակագրոհում էր:
Իսպանիա-Ֆրանսիա` 2:1:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն Նիդերլանդները և Անգլիան:
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: